Գերմանիայի Բավարիա քաղաքի գնացքներից մեկում սարսափելի հանցագործություն է իրականացրել 17-ամյա մի պատանի։ Այս մասին տեղեկացնում է Al jazeera-ն։
Աֆղանական ծագումով երիտասարդը, որ փախստականի կարգավիճակով էր բնակվում Գերմանիայում, զինված է եղել կացնով և դանակով։ Գնացքով ուղևորվելու ընթացքում նա հանկարծակի հարձակվել է իր հետ նույն գնացքով ճանապարհորդող մարդկանց վրա։
17-ամյա աֆղանական ծագումով պատանու՝ դանակով և կացնով հասցրած հարվածների հետևանքով Հոնկոնգից ժամանած 4 զբոսաշրջիկ հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում և պայքար են մղում կյանքի համար։
Հանցագործությունը կատարելուց հետո 17-ամյա երիտասարդը փորձել է փախուստի դիմել՝ նրան հաջողվել է դուրս գալ գնացքից, բայց, ի վերջո, ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում հանցագործություն իրականացրած պատանին սպանվել է։
Կարդացեք նաև
Առայժմ հայտնի չէ, թե երիտասարդն ինչ նպատակով է իրականացրել սարսափելի հարձակումը։