Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. «Երեւի ժողովուրդը ուզում է իսկապես արյուն թափվի». «Հայկական ժամանակ»

Հուլիս 19,2016 11:24

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Կարո Եղնուկյանը տեղյակ չի եղել «Սասնա ծռեր» խմբավորման եւ նրանց քայլերի մասին:

Ինչո՞ւ պոկեցին պատանդներից Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուսադիրները։

– Դա էլ սիմվոլիկ է։ Երեւի ասում են՝ դու հիմա հավասար ես մեզ եւ չես կարող էն դիրքերից խոսել, ինչ-որ առաջ էիր խոսում, երբ որ ասում էիր՝ սրան բերման ենթարկեք, նրան բերման ենթարկեք։

Հիմա փակուղային այնպիսի վիճակ է, որ իշխանությունները հասկանում են, որ գրոհելը ձեռնտու չէ, այն կբերի արյունահեղության, եւ արյունահեղությունը բերելու է նրան, որ ժողովուրդը դա տեսնելով, իսկապես կապստամբի։ Սա, կարծում եմ, Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է։ Սերժ Սարգսյանը պատրաստ չէ իշխանությունը զիջելու՝ կանի դա, թե ոչ, դա էլ կախված է արդեն ժողովրդից՝ եթե պարտադրի։

Բայց մենք տեսանք, որ ըստ էության, ժողովուրդը ոտքի չկանգնեց, թեպետ շատերին բերման ենթարկեցին։

– Ես հիմա վատ բան եմ ասելու, թող ինձ ներեն, բայց երեւի ժողովուրդը ուզում է իսկապես արյուն թափվի, եւ դա շատ սխալ է։ Ես հիմա կոչ եմ անում ժողովրդին՝ մի սպասեք, որ արյուն թափվի, ոտքի կանգնեք հիմա, հիմա պահանջեք ձեր պահանջելիքը մի սպասեք, որ արյուն թափվի։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031