Կիսելով բոլոր այն գործիչների կարծիքը, որ արյունահեղությունից խուսափելու միակ ելքը զենքը վայր դնելն ու իշխանություններին հանձնվելն է, կցանկանայի նաեւ խոստովանել, որ այս պահին ցավ եմ ապրում Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների համար, որոնք, զինված հարձակման փաստը դեռ դնենք մի կողմ, մեկ օրվա մեջ ազատամարտիկից ու հերոսից վերածվեցին շարքային մարդասպանի։
Մենք տակավին ձեռնպահ կմնանք, այսպես կոչված, Հիմնադիր խորհրդարանի զինված ջոկատի գործողությունները պետական դավաճանություն որակելուց։ Դրա համար դեռ շատ բան պետք է պարզել՝ որտեղից են ֆինանսավորվում, ում հրահանգներն են կատարում (սկսած աղմուկ հանած ավտոերթից դեպի Արցախ եւ 2015 թվականի Ցեղասպանության 100-ամյակը տապալելու կոչերից), ինչ են հետապնդում՝ արտաքին միջամտության այս դուռը բացելով։ Ցավոք, քիչ է նաեւ հավանականությունը, թե սրանով փորձ արվեց ռազմավարական գործընկերոջը հասկացնել, որ Հայաստանում հնարավոր են ուկրաինական զարգացումներ, եթե փորձ արվի փոխել ԼՂ ստատուս-քվոն հօգուտ Ադրբեջանի։ Այս պահին մնում է միայն մտածել, որ գործ ունենք տառացիորեն անհետահայաց մարդկանց մի խմբի հետ, որ զուտ ուշադրություն գրավելու համար պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաեւ արյուն թափելու։
Հասարակ լոգիկա էր պետք հասկանալու համար, որ երբ զենք-զինամթերք հավաքելու, պահելու եւ նման մեղադրանքներով ձերբակալված «հրամանատարին» ազատելու ես գնում զենք ու զրահով, ակամա հաստատում ես իրավապահների առաջադրած մեղադրանքը։ Հնարավոր է, որ Ժիրայր Սեֆիլյանը չիմանար «Սասնա ծռեր» զինված ջոկատի մասին։ Իսկ գուցե մեկ օրում են զինվել՝ դաշտում պատահաբար գտած զենքերով։
Երբեմնի ազատամարտիկ Պավլիկը հայտարարում է, թե իրենց կռիվը ոստիկանների հետ չէ՝ այլ իշխանությունների, եւ իրենք ոստիկաններին համարում են իշխանությունից տուժող։ Եղբայր, այդ դեպքում ինչո՞ւ եք ոստիկանության բաժանմունքի վրա գնացել։ Գրավեիք որեւէ վարչական շենք, պատանդ վերցնեիք այդ շենքում նստող ղեկավարին ու անձնակազմին։ Այլապես դեմագոգիա է արածդ հայտարարությունը, թե ոստիկանները ձեր բարեկամն են։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հարգելի Առավոտ, հասկացանք արդեն, մի մասը ասում ա լավ են արել, մյուս մասը ասում ա վատ են արել:
Պատճառների մասին երբ եք գրելու? Ենթադրում եմ, որ դա ավելի կարևոր է:
https://www.aravot.am/2016/07/19/717110/
Հարգելի ՛՛Առավոտ՛՛, որքան փորձեցի ՛՛Հրապարակում՛՛՛ նման վերնագրով հոդված գտնել՝ հեղինակին մի երկու քաղցր խոսք ասելու համար, չկարողացա:
Հնարավո՞ր է, որ խմբագրությունը զգալով հոդվածի թունավորության աստիճանը, այն հեռացրել է կայքից, իսկ դուք իներցիայով դեռ պահում եք այն:
Կարող եք ինքներդ փնտրել.
https://hraparak.am/?author_page=34&l=am
Հարգելի Մարգար Մախսուդյան, «Հրապարակի» տպագիր տարբերակը միանգամից չի դրվում կայքում: Սակայն Ձեզ վստահեցնում ենք,որ մամուլի տեսության մեջ ընդգրկված այս հոդվածն առկա է թերթի տպագիր տարբերակում:
Շնորհակալ եմ: Կսպասեմ մինչև տեղադրեն: 🙂