Լրահոս
Օրվա լրահոսը

…Կամ՝ ԱԱԾ-ն չկայացած կառույց է. «Հրապարակ»

Հուլիս 19,2016 10:52

Անկարողությունը վարկածներից մեկն է, առաջին պատասխանն այն հարցի, թե ինչպես եղավ, որ հիմնարկների, հաստատությունների ու այլ օբյեկտների պահպանությունն ապահովող պարեկապահակային հսկողության գունդը չկարողացավ «պահպանել» ինքն իրեն եւ հեշտությամբ «գրոհի ենթարկվեց» մի խումբ տղաների կողմից։

Ի դեպ, այս գնդի տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք կա, ինչպես նաեւ՝ սնունդ, եւ եթե «գրոհայինները» հասնեն պահեստներին, երկար կարող են պաշարված մնալ։ ԱԱԾ-ի հետ կապված իրավիճակն ուղղակի զավեշտալի է։

ՊՊԾ գնդի գրոհից 13 օր առաջ՝ հուլիսի 4-ին, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասգյանը, նրա տեղակալ Վարուժան Ավետիսյանը, որը գրոհողների թվում է, բացատրում էին իրենց շարժառիթները, պատմում էին հետագա պլանների մասին:

Այդ ասուլիսում Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի։ «Կարող է զենք վերցնել եւ ֆիզիկապես ոչնչացնել այն իշխանավորներին, որոնք վտանգի տակ են դնում ժողովրդի գոյության իրավունքը եւ այդ ողովրդին ծրագրված ձեւով, օտարի ձեռքով տանում են ցեղասպանության եւ հայրենազրկության»:

Ինչո՞ւ, լսելով այս պարզ նախազգուշացումները, որոնք հավասարազոր էին պատերազմ հայտարարելուն, ինչո՞ւ, լսելով նրանց «տղամարդու խոսքը», ԱԱԾ-ն նրանց չպահեց տեսադաշտում, այլ թույլ տվեց, որ գունդ մտնեն։ Եվ սա այն դեպքում, երբ այս պահին զինված խմբավորումներին վերաբերող մի քանի գործ են քննում քննչական մարմինները։ Սա հարց է, որը երկու պատասխան կարող է ունենալ։ Կամ տղաներին հատուկ են «թույլ տվել» գործողություն իրականացնել՝ ցույց տալու համար, թե ինչ դժվար է լինելու ԼՂՀ կարգավորման հարցում զիջման գնալը, կամ՝ ԱԱԾ-ն չկայացած կառույց է, եւ Կուտոյանը պետք է հրաժարական տա։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031