Հուլիսի 19-ին ժամը 8-8:45-ի սահմաններում Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի մոտ իրավիճակը խաղաղ է: Տարածքում է նաեւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:
«Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առայժմ գրոհի կամ որեւէ այլ գործողության չեն նախապատրաստվում եւ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, պատճառաբանելով, թե հանգիստ նստած զրուցում է քաղաքացիների հետ:
Լեւոն Երանոսյանին մարտական համազգեստով ու ինքնաձիգով քաղաքացի էր ուղեկցում, որը նրա հրահանգով հեռացով, երբ լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք խաղաղ բնակչության շրջանում ինքնաձիգով շրջելը խուճապ չի առաջացնում:
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը նույնպես տարածքում է: Ոստիկանական պատնեշը ողջ գիշեր հերթապահություն է իրականացրել փողոցի այս հատվածում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ