Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. Իշխանությունների ու տղաների արանքում պետք է լինի հեղինակավոր միջնորդ. «7 օր»

Հուլիս 19,2016 07:52

Հատված «7 օր»-ի հարցազրույցից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ։

–Ստեղծված իրավիճակում ո՞րն եք տեսնում լուծումը։

–Հիմա պատային վիճակ է։ Տղաները հանձնվող չեն։ Եթե իշխանությունները փորձեն ուժ կիրառել, ապա կունենանք նոր զոհեր։ Դա ամեն գնով պետք է կանխել։ Ողջամիտ մարդկանց միակ խնդիրն այս պահին պետք է լինի արյունահեղությունը կանխելը։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է թույլ չտա այդ արյունահեղությունը, իսկ դա հնարավոր է միայն առողջ քաղաքական ուժերի առաջնորդությամբ։

Քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, համախմբվեն ու թույլ չտան նոր բախումներ։ Այսօր քաղաքական գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ «Հայը հայի արյուն չպետք է թափի»։

Իշխանությունների ու տղաների արանքում պետք է լինի հեղինակավոր միջնորդ կամ արբիտր, իսկ այս պահին այդ միջնորդության հավաքական սուբյեկտը միայն ժողովուրդը կարող է լինել՝ իր համախմբվածությամբ ու հաստատակամությամբ։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի երկրին, այլապես ամեն ինչ կարող ենք կորցնել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ պարտավոր են ընդառաջ քայլ կատարել, քանի որ հիմա տղայականության պահը չէ։ Այսպես շարունակվել չի կարող։ Կրկնեմ՝ հայը հայի արյուն չպետք է թափի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garegin says:

    Համամիտ եմ մեր հերոսի հետ, ցավալի է, որ մեր Վեհափառը իր ձեռքից բաց թողնելով հեղինակավոր միջնորդ լինելու պահը, հանդես եկավ միայն չոր ու ոչինչ չասող հայտարարությունով: Հենց նա է, որ պետք է ամեն ինչ մի կողմ դնելով ստանձնի այդ առաքելությունը:

  2. Artur says:

    Վեհափառ ???

  3. Armine G says:

    Էս հերոսների սկսած գործը Ժողովուրդը պիտի վերջացնի: Սասնա ծռերը գործի կեսը արել են: Մյուս կեսն էլ Ժողովուրդը պիտի անի: Ժողովուրդ, դուրս արի Փողոց: Հույսդ ուրիշի վրա մի դնի, քո գործը ուրիշը չի անի:

  4. Մ.Գրիգորյան says:

    Էլ հեղինակություն մնա՞ց: Սերժ Սարգսյանը հեղինակազրկեց բոլորին: Բոլորին գնեց , օգտագործեց բոլոր քիչ թե շատ սիրված, հեղինակություն ունեցողների խոցելի վիճակը (չի արդարացվում, բայց փաստ է): Եվ ճիշտ է Սամվել Բաբայանը (ինքը հեղինակություն է) , ժողովուրդը պետք է կանգնած լինի տղաների կողքին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031