Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Ցանկացած արյունալի բախում բերելու է ծանր հետեւանքների հայ ժողովրդի համար»

Հուլիս 19,2016 02:21

Խորենացի փողոցում, որտեղ արդեն երկրորդ օրն է, ինչ լարված դրություն է՝ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում,  հանպատրաստից միտինգ է սկսվել:

Մի քանի ժամ առաջ ոստիկանությունն այստեղ հավելյալ ուժեր կենտրոնացրեց, որին հետեւեց Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հավաքված ժողովրդի շարժը դեպի Խորենացի փողոց: Արդյունքում փողոցում իրար դեմ են կանգնած ոստիկանական զորքերը եւ մի քանի հարյուր մարդ՝ այդ թվում՝ ակտիվիստներ, քաղաքական գործիչներ:

Policemen closed Khorenatsi-Christophor crossroad on the occasion of armed occupation of the police station in Erebuni district in Yerevan, Armenia

Policemen closed Khorenatsi-Christophor crossroad on the occasion of armed occupation of the police station in Erebuni district in Yerevan, Armenia

Ժամը 1:45-ի սահմաններում սկզբում բարձրախոսը վերցրեց եւ խոսեց ընդդիմադիր քաղաքական գործիչ «Նոր Հայաստան» միավորման անդամ Անդրիաս Ղուկասյանը, որը ողջունեց հավաքվածներին եւ ասաց, որ Խորենացի փողոց գալը եւ ոստիկանության պատնեշի մոտ հավաքվելը շատ ճիշտ քայլ էր. « Գիտենք բոլորս, որ քարոզ էր գնում, որ «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ահաբեկչություն են, որպեսզի կատարվի գրոհ: Տարբեր գործիչներ պիտակավորումներ արեցին՝ հող նախապատրաստելու եղբայրասպան իրադարձությունների համար: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 217 հոդվածի ահաբեկչությունը զինված գործողություներ են քաղաքացիների նկատամբ, որոնք նպատակ ունեն հանրության մեջ ստեղծել վախի մթնոլորտ, այդպիսի գործողություններ եղե՞լ են»:

Լսելով հավաքվածների միջից հնչող «ոչ»-ը, նա շարունակեց. «Այսինքն՝ յուրաքանչյուր գործիչ, որը նման պիտակ է տալիս՝ սրիկա է: Այո, կան պատանդներ, այո, գրավել են զորամաս: Համաձայն քրեական օրենսգրքի՝ եթե այդ գործողություններ կատարողները դադարեցնեն իրենց գործողությունները, իրենք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող պնդել, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները հանցագործ են, իրավական տեսանկյունից նման պնդում չկա, նրանք ներկայացրել են պահանջներ եւ բոլորը, ողջ հայ ժողովուրդը սոլիդար է իրենց պահանջների հետ՝ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին, ստեղծել ազգային վստահության կառավարություն,ազատել քաղբանտարկյալներին: Վերջին պահանջին միանում է նաեւ միջազգային հանրությունը»:

Նա կոչ արեց, որ իրենց միանան այլք նույնպես. «Եկեք, միացեք, մեր ներկայությամբ կանխենք ցանկացած անօրինական սահմանադրական ոտնձգություն, թույլ չտանք տեղի ունենա եղբայրասպան բախում»:

Նրանից հետո բարձրախոսը վերցրեց  լայն հանրությանը անհայտ ինչ-որ մեկը եւ դիմելով իշխանություններին ասաց. «Ո՞վ եք դուք վաբշե, խի՞ պիտի քաղբանտարկյալներ լինեն, մի կյանք են ապրում, սերժիկների համար չպիտի ապրեն, տղերք պինդ կացեք, լավ ա ըլնելու»:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵԼՔ ԿԱ! says:

    Կա հետեւյալ լավագույն ելքը (եթե անհայտիս խոսքը ուշադրության կարող է արժանանալ:)
    1. Ժիրոյենք փոխում են իրենց բոլոր պահանջները, թողնելով միայն մեկը՝ ՀՀ – Ն ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ:
    2. ՀՀ – ն հայտարարություն է տարածում ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ (անժամկետ) ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, (ելնելով ժողովուրդներին նախապատրաստելու, խաղաղություն ու վստահության հաստատելու եւ այլ նման պահանջներից:) Մնացածը՝ ըստ էթիկետի:
    Բոլորին խնդրում եմ մտածել այս առաջարկի վրա եւ հասցնել նրանց, ովքեր որոշողներն են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031