Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրենք ահաբեկիչ չեն, հերոսներ են. առանց զոհերի չի լինի հեղափոխություն». «Հիմնադիր խորհրդարանի» անդամ

Հուլիս 19,2016 00:20

«Այսօր մենք ժողովրդի համախմբման խնդիր չունենք: Ինչպես տեսնում եք, ահագին մարդ է հավաքվել: Մեր հերոսները այս պահին անում են այն, ինչ հնարավոր է: Այդ մարդիկ, իրենց կյանքը զոհելով հայրենիքի համար, պատրաստ են ամեն ինչի, ժողովուրդը հավաքվում է ու կանգնում է մեր հերոսների կողքին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ու «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամ Սյուզի Գեւորգյանը, որն Ազատության հրապարակում մասնակցում էր հանրահավաքին:

Մեր հարցին՝ խնդրի հանգուցալուծումը ինչպե՞ս եք տեսնում՝ նա պատասխանեց. «Մենք դուրս ենք գալու փողոց, փակելու ենք ճանապարհներ: Դա տեւելու է մինչեւ այն պահը, երբ Սերժ Սարգսյանն իսկապես հրաժարական տա»:

Մեր դիտարկմանը, որ ոստիկաններն ասում են, որ արյուն կթափվի՝ Սյուզի Գեւորգյանը արձագանքեց. «Իշխանությունները արդեն վախից վերջին հույսն են իրենց փնտրում: Մենք տեսնում ենք, թե ինչ խուճապի մեջ են իրենք հենց հիմա»:

Երբ ասացինք՝ սպանված գնդապետի որդու հարսանիքը պետք է լիներ, նրանց ընտանեկան երջանկությունը խաթարվեց, արյուն է թափվում, դա Ձեզ չի՞ խոչընդոտում, վախեցնում՝ Սյուզի Գեւորգյանը պատասխանեց. «Մեր հերոսները, որ հիմա ապստամբություն են կատարում, իրենք հիմա իրենց կյանքը արդեն իսկ զոհաբերում են: Իրենք գիտակցում են, որ հեղափոխություն է եւ, կարծես թե, առանց զոհերի չի լինի հեղափոխություն: Մինչեւ այս օրը ինչքան զոհ ենք ունեցել, ինչքան երեխա է մնացել առանց ծնողի, ինչքան կյանք է խորտակվել, ինչքան մարդ հիմա Հայաստանում չի, զոհվել է, մահացել է: Ինչո՞ւ այդքանը հաշվի չեն առնում»:

Մեր դիտարկմանը՝ Դուք ասում եք՝ հերոսներ, հեղափոխություն, ֆեյսբուքում կան այլ ձեւակերպումներ այս ամենին՝ «ահաբեկչություն»՝ Հիմնադիր խորհրդարանի անդամը չհամաձայնեց. «Ժողովուրդը մեր հերոսներին ահաբեկիչ չի համարում: Իրենք ահաբեկիչ չեն,  հերոսներ են: Չմոռանանք, որ նրանց թվում կան Արցախի հերոսներ, ինչպիսիք են Պավլիկ Մանուկյանը: Անգամ խոսք չի կարող լինել, որ իրենք ահաբեկիչ են: Իրենք ուղղակի իրենց ազգի հերոսն են»:

Նա կոչ արեց իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ ասելով, որ դա բխում է իրենց շահերից. «Ինչքան երկարացնեն՝ ավելի վատ է լինելու»:

Դիտարկմանը, որ ոստիկաններն ասում են՝ Սեֆիլյանին ազատ չեն արձակելու՝ նա արձագանքեց. «Դե կտեսնենք: Կարծում եմ,արդեն պետք է հասկացած լինեին, որ ամեն ինչ հնարավոր է»:

Սյուզի Գեւորգյանը վստահեցրեց, որ ինքը զինված հարձակման մասին նախապես չի իմացել. «1-2 ժամ ես ուշքի էի գալիս, որովհետեւ չեմ իմացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. kagrigo says:

    Նրանք հերոս էին մինչ այն պահը, երբ գրոհեցին ՊՊԾ գունդը։ Այժմ ազգություն, սեռ չունեցող (քանի որ շատ է օգտագործվում ««տղաներ«« բառը) անդեմ հանցագործներ են դարձել։

  2. Armine G says:

    Էս հերոսների սկսած գործը Ժողովուրդը պիտի վերջացնի: Սասնա ծռերը գործի կեսը արել են: Մյուս կեսն էլ Ժողովուրդը պիտի անի: Ժողովուրդ, դուրս արի Փողոց: Հույսդ ուրիշի վրա մի դնի, քո գործը ուրիշը չի անի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031