Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը եւ Անդրանիկ Ասլանյանը ոտքից գլուխ կապտուկների մեջ են

Հուլիս 18,2016 23:30

Դավիթ Սանասարյանը եւ Անդրանիկ Ասլանյանը այժմ գտնվում են Հանրապետական բժշկական կենտրոնում եւ ենթարկվում են բուժզննության:

Aravot.am-ը հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, որին ի պատասխան Դավիթ Սանասարյանը ասաց, որ գլխի հատվածից մինչեւ ոտքերը կապտուկներ են: Նրա խոսքերով Անդրանիկին երկու անգամ ավելի են հարվածել ոստիկանները բերման ենթարկելուց հետո:

Անդրանիկ-Ասլանյան-2

«Ոստիկանական մեքենայից, երբ գլուխս դուրս հանեցի եւ լրագրողների միջոցով կոչ արեցի քաղաքացիներին միանալ, այդ ժամանակ ստացա առաջին հարվածը բերանիս շրջանում, որից հետո ես հայհոյել եմ իրենց եւ նրանք սկսեցին ե՛ւ հայհոյել, ե՛ւ ոտքով գլխիս, կոնքերիս խփել»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Նրա հաղորդմամբ, նրանք դեռեւս կմնան հիվանդանոցում, քանի որ բուժզննությունը երկար է տեւելու:

Լուսանկարները` Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան էջից:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031