Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները պահանջում են արյունահեղությունը բացառող ելք փնտրել

Հուլիս 18,2016 23:00

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում մի խումբ մտավորականների կողմից հանրային քննարկում է ծավալվել հանրապետությունում ստեղծված իրավիճակի շուրջ: Վերջիններս հորդորել են իրավապահներին գտնել արյունահեղությունը բացառող ելքեր ու հանդես են եկել հայտարարությամբ:

Մենք՝ Գյումրիում բնակվող ՀՀ քաղաքացիներս՝

1. Հայտնում ենք մեր ցավակցությունը զինված բախման արդյունքում զոհված ոստիկան Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին:

2.Կոչ ենք անում իրավապահ մարմիններին եւ «Սասնա ծռեր» խմբին իրավիճակի խաղաղ հանգուցալուծման տանող և արյունահեղությունը բացառող ելքեր գտնել:

Պահանջում ենք

3. անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված և ձերբակալված ՀՀ բոլոր քաղաքացիներին, դադարեցնել ՀՀ ոստիկանության ապօրինի գործողությունները և չչարաշահել «օրինական պահանջ», «հրավիրում ենք բաժին» և այլ նման արտահայտություններ, չխախտել օրենսդրության պահանջները:

4. ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացրած ոստիկաններին ենթարկել պատասխանատվության:

5. Չկրկնել ՀՀ-ում համացանցային տեղեկատվության հասանելիության սահմանափակման փորձերը:

6. Անհապաղ հրապարակել պաշտոնական դիրքորոշում իրավիճակի վերաբերյալ ՀՀ նախագահի մակարդակով:

7. Ապահովել տեղեկատվություն հաղորդելու «Սասնա ծռեր» խմբի հնարավորությունը բոլոր լրատվամիջոցներով:

8. Իրականացվող փոխզիջումների մասին տրամադրել հստակ տեղեկատվություն, այդ թվում բաց թողնված պատանդների և ՀՀ ոստիկանության համարժեք քայլերի մասին:

9. Վերահաստատում ենք մեր կողմից բազմիցս հնչած պահանջը՝ ազատ արձակել ՀՀ բոլոր քաղ.բանտարկյալներին: Բացառել քաղաքական դրդապատճառներով ՀՀ քաղաքացիների քրեական պատասխանատվության ենթարկելու գործողությունները և վերաքննել նմանատիպ ռիսկայնություն ունեցող բոլոր գործերը:

Մեր պահանջների չիրականացման դեպքում մենք՝ ՀՀ քաղաքացիներս մեզ ազատ ենք համարում օրենքով չարգելված միջոցներով:

Գյումրու մտահոգ քաղաքացիներ

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031