Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանն ակտիվիստների դեմն առավ. (Ֆոտոշարք)

Հուլիս 18,2016 20:35

Ինչպես տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում տեղի ունեցան թեժ բախումներ քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների միջև: Ոստիկանները հենց Ազատության հրապարակի հարթակից բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին, Շահեն Հարությունյանին և այլ ակտիվիստների:

boroqi-akcia_4

boroqi-akcia_5 boroqi-akcia_8 boroqi-akcia_9 boroqi-akcia_91

Ակցիայի մասնակիցները փորձեցին շարժվել դեպի Էրեբունի, սակայն ոստիկանները անընդհատ Հյուսիսային պողոտայի երկայնքով մեկ փորձում էին շղթա կազմել և դիմադրել, ինչի ընթացքում տեղի էին ունենում բախումներ և բռնի ուժի կիրառում քաղաքացիների նկատմամբ:

boroqi-akcia_94

boroqi-akcia_93

boroqi-akcia_96 boroqi-akcia_98

Հունան Պողոսյանին հաջողվեց կանխել բախումները: Նա սկսեց բանակցել ակտիվիստների հետ և ասաց, որ այժմ խաղաղ բանակցություններ են ընթանում Էրեբունիում,  ակտիվիստները կխոչընդոտեն, կթեժացնեն իրավիճակը, ինչը ձեռնտու չէ ոչ քաղաքացիներին, ոչ էլ իշխանությանը: Նա խնդրեց, որ կոմպրոմիսի գնան:  Ակտիվիստները համաձայնեցին՝ Հունան Պողոսյանից կորզելով խոստում, որ Ազատության հրապարակում շարունակելու են խաղաղ ցույցը և իրենց որևէ կերպ չեն խոչընդոտելու:

Այս պահին իրավիճակը մնում է լարված ակտիվիստների և ոստիկանների միջև: Ոստիկանները դարձյալ գնում են բախումների:

Մանրամասները՝ շուտով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine G says:

    Ժողովուրդ, ինչի՞ ես սպասում, դուրս արի Փողոց: Եթե Փողոց դուրս չգաս, չպայքարես, շատ վատ կլինի: Ստրուկի նման ինչքա՞ն ապրենք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031