Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեժ բախումներ Ազատության հրապարակում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 18,2016 20:15

Ազատության հրապարակում անցկացվում է «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման անդամների կազմակերպած հանրահավաքը: Քիչ առաջ բերման ենթարկեցին շարժման բոլոր այն անդամներին, որոնք հանրահավաքի ընթացքում ելույթ էին ունեցել:

Այս պահին բախումներ են ընթանում Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհին: Բերման են ենթարկել Շահեն Հարությունյանին, Դավիթ Սանասարյանին:

Ոստիկանները դիմում են բիրտ մեթոդների: Մի տղայի բռնի ուժով Հյուսիսային պողոտայից ուզում էին բերման ենթարկել: Տղան համարյա ուշագնաց էր լինում: Մի քանի մայրեր միջամտեցին, գոռում էին՝ վիժվածքներ, տականքներ, ձեզ մեր չի բերել:

Ակցիայի մասնակիցները փորձում են շարժվել Ազատության հրապարակից դեպի Էրեբունի, բայց ոստիկանները պատ են կազմել:

Azatucian-hraparak_8 Azatucian-hraparak_7 Azatucian-hraparak_1 Azatucian-hraparak_2 Azatucian-hraparak_3 Azatucian-hraparak_4 Azatucian-hraparak_5 Azatucian-hraparak_6

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմեն Մելիքյան says:

    ԱՐՄԵՆ Ա.-ը ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՐԿՈՒՄ Է ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԻՑ
    Կաթողիկոսի հորդորը չլսելը հանգեցրեց ներկա ապստամբության.
    (Կոչ է անում ոստիկաններին` ԶԵՆՔԵՐԸ ՎԱՐ ԴՆԵԼ)

    ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐՄԵՆ Ա.-ի
    Օրհնության Խոսքը
    Շանթ Հարությունյանին և Ժիրայր Սեֆիլյանին

    Որպես ժառանգորդն ու իրավահաջորդը Հայաստանեայց առաքելական եկեղեցվո, Հայաստանեայց եկեղեցվո անունից մեր հայրապետական ողջույնն ու օրհնությունը փոխանցում ենք Հայոց Աշխարհում արդարության հաստատման համար կամք թե կյանք զոհաբերած բոլոր հայորդիներին, նրանց թվում` հայորդի Շանթ Հարությունյանին և հայորդի Ժիրայր Սեֆիլյանին:

    Հայ կրոնի հեղափոխության և Հայաստանեայց եկեղեցվո հավատամքի հիմնաքարերից է Երկրային արդարությունը: Արդարության համար պայքարող հայորդիները, հատկապես երբ սեփական կյանքն են վտանգել հանրույթի կարելի համերաշխության ու ներմիության համար մղված սուրբ պայքարում, ունեն մեր հոգևոր աջակցությունը, մխիթարությունը և անհողդողդ մնալու խրախուսանքը:

    Հայոց Աշխարհ անհնար է ստեղծել սոցիալական խոր անհավասարության պայմաններում: Հայոց Աշխարհի իրավացի ներկայացուցիչներ են նրանք միայն, որ իրենց հայ եղբայրների ու քույրերի բարեկեցությանը հետամուտ են ոչ նվազ քան սեփական բարեկեցությանը: Հայոց Աշխարհի գոյավորման երաշխիքն է Երկրային արդարությունը` պատմաքաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, կեցութենական: Այն կրոնները որ օրորում են հայը այլաշխարհային արդարության որոգայթով, տեղ չեն ունենալու Հայոց Աշխարհում:

    Հայորդիները որ պայքարում են Հայոց Աշխարհի անկախության և ներմիության համար ունեն Հայաստանեայց եկեղեցվո օրհնությունն ու պաշտպանությունը: Մաղթում ենք նրանց աննկուն կամք և հորդորում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին շուտափույթ ազատ արձակել նշյալ ու նույն պայքարի համար ազատազրկված այլ հայորդիներին: Թող մեր օրհնությունը լինի հայ ոգու առաջամարտիկների, նրանց պաշտպանների ու աջակիցների վրա: Թող մեր հայրապետական օրհնությունը հավերժ բացակա լինի այսուհետև նրանց արգելափակման մեջ պահողների վրայից:

    ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐՄԵՆ Ա.
    Հայ կրոնի հեղափոխություն
    21 հունիսի, 2016 թիվ
    https://www.facebook.com/Ամենայն-Հայոց-Կաթողիկոս-Արմեն-Ա-1034641096615347/

  2. Armine G says:

    Արցախի Ժողովուրդ, Մարզերից, քաղաքներից եկեք միացեք Երեւանին: Էս հերոսների սկսած գործը Ժողովուրդը պիտի վերջացնի:

  3. Armine G says:

    Արցախի Ժողովուրդ, Մարզերից, քաղաքներից եկեք միացեք Երեւանին:
    Էս հերոսների սկսած գործը Ժողովուրդը պիտի վերջացնի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031