Հուլիսի 15-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պեկինի Ջինթայի արվեստի թանգարանում տեղի ունեցավ հայաստանցի գեղանկարիչներ Ալեքսանդր Դերոյանի և Սևադա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը։
Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով հակիրճ ներկայացրեց Հայաստանի անկախության անցած ճանապարհը: ՀՀ դեսպանն առանձնահատուկ կարևորեց հայ-չինական մշակութային փոխգործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով մշակութային շփումների և փոխանակումների դինամիկան: «Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում անցկացվող մշակութային այս միջոցառումը լավ առիթ է չինացի արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայկական գեղարվեստը», – նշեց դեսպան Մանասարյանը։
Բացման արարողությանը ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ՉԺՀ մշակույթի նախարարության պաշտոնյաներ, չինացի արվեստասերներ, լրագրողներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 20-ը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ