Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործեր են քննվում

Հուլիս 18,2016 19:35

Տավուշի մարզի տարածքում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին քաղաքաշինական նորմերի խախտումներով շինություններ են կառուցվել եւ կառուցվում են: Քաղաքաշինական ոլորտի օրենսդրության պահանջն է, որ բնակավայրերից դուրս գտնվող տարածքում, միջպետական ավտոճանապարհին հարակից գոտում շինությունները պետք է կառուցվեն ավտոճանապարհից առնվազն 15 մետր հեռավորությամբ, իսկ բնակավայրերում՝ գոյություն ունեցող շինություններին՝ համահունչ, զուգահեռ:

Տավուշի մարզում քաղաքաշինական այդ պահանջները չեն պահպանվում: Մարզի բնակավայրերում խանութները, սննդի կետերը, այլ օբյեկտները կառուցվել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի անմիջապես եզրին: Հարցը բազմիցս քննարկվել է Տավուշի մարզխորհրդի նիստերում, սակայն՝ անօգուտ:

Misaq-Melqumyan,

Հուլիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը կրկին անդրադարձավ բազմաչարչար խնդրին: Նա ասաց, որ մարզի քաղաքաշինության ոլորտում խախտումները կատարվում են համայնքների ղեկավարների կողմից, նրանք թույլ են տալիս շինարարության ժամկետների խախտումներ, քաղաքաշինության վերաբերյալ օրենսդրության դրույթների անտեսումներ: Ն. Մելքումյանը նշեց, որ առաջընթաց կա համայնքներում կատարվող շինարարությունների թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվությունը մարզպետարան հաղորդելու հարցում, սակայն շինարարությունների ավարտական ակտերի մասին մարզպետարան տեղեկատվություն չեն հայտնում: Մ. Մելքումյանի խոսքերով՝ ցանկալի կլինի, որ մարզի համայնքապետարանները իրենց մասնագետներին գործուղեն Հայաստանի քաղաքներ՝ քաղաքաշինական ոլորտի փորձը ուսանելու: Նա ասաց. «Շատերը հարց են տալիս՝ բա ես ի՞նչ համայնքապետ եմ, եթե իմ տարածքում շինարարության թույլտվություն ես չպիտի տամ: Հանրապետական նշանակության մայրուղին ներկայացնում է Հայաստանը: Քաղաքաշինության նախարարությունը եւ մարզպետարանը լիազորված են իրենց համաձայնությունը տալու են տվյալ տարածքում կառույց ներկայացնելու: Ինքնագործունեություն չի կարելի»:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը համայնքների ղեկավարներին հիշեցրեց քաղաքաշինական ոլորտում իրենց լիազորությունների մասին, ասելով, որ մարզի տարբեր բնակավայրերում քաղաքաշինական բնագավառում խախտումների համար քրեական գործեր հարուցվել. որոնք ներկայումս քննվում են քննչական մարմիններում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արշակ says:

    Այս հարցում պարզ երևում է, որ Միսակը իր տեղում չէ, այլապես որոշում կկայացնի և քանդել կտա անօրինական շինությունը: Թող խնդիրը համայնքապետերիս վրա չգցի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031