Թուրքիայում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձի հետևանքով հնարավոր է ԻԳԻԼ-ի զինված գրոհայիններ ներթափանցեն տարածաշրջան, այդ թվում Հայաստան:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը փաստեց, որ երեկ արդեն բախումներ են սկսվել Թուրքիայի խոշոր քաղաքներում, որտեղ շատ են ալևիները. «Եթե նրանք գաղթի ճամփան բռնեն, ապա կարող են գնալ կամ Իրան, կամ Կովկաս՝ Վրաստանով դեպի Հայաստան»:
Ըստ պատգամավորի` Աստված չանի փախստականների հոսք սկսի դեպի մեր տարածաշրջան ու Հայաստան. «Փախստականների մեջ ԻԳԻԼ-ի զինվորներ կարող են լինել, որոնց ոչ մեկ չի կարող տարանջատել: Եթե մինչև հիմա նրանց թիրախը Եվրոպան էր, ապա չի բացառվում, որ վտանգը տեղափոխվի մեր տարածաշրջան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև