Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Ով սպանեց հայերին» արաբերեն առաջին վավերագրական ֆիլմի դիտումը

Հուլիս 18,2016 19:25

Հուլիսի 18-ին  ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները դիտեցին  Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Ով սպանեց հայերին» արաբերեն առաջին փաստավավերագրական ֆիլմը, որի հեղինակներն եգիպտացի հեռուստալրագրողներ Մուհամեդ Հանաֆի և Մարիամ Զաքի ամուսիններն են:

Ֆիլմում ներկայացված են 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներ և արխիվային նյութեր, ցեղասպանագետների, պետական և հոգևոր գործիչների տեսակետներ: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում:

Ողջունելով ֆիլմի հեղինակներին՝ նախարարը նշեց, որ «Ով սպանեց հայերին» փաստավավերագրական ֆիլմը ցուցադրվում է Ոսկե ծիրան փառատոնի շրջանակներում,  և հատկանշական է այն, որ Հայոց ցեղասպանության թեման հետաքրքրել է եգիպտացի հեռուստալրագրողներին: Նախարարը նաև արժևորեց վերջիններիս կատարած հսկայածավալ աշխատանքը, հարցի խորը և բազմակողմանի  ուսումնասիրությունը և բարձր գնահատեց ֆիլմը, որով արաբական աշխարհին ներկայացնում են պատմական ճշմարտությունը:

«Կարծում եմ՝ ձեր ֆիլմի հայաստանյան ամենամեծ գնահատականը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվելն էր, և դուք՝ իբրև հայ ժողովրդի լավագույն բարեկամներ, արժանի եք այդ գնահատանքին¦,- հավելեց նախարարը:

Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Մազլումյանին և հայ համայնքին, որ կազմակերպել են լրագրողների այցերը Հայաստան: Հրանուշ Հակոբյանը կարևորեց  այս նախաձեռնությունը, որն առավել կխորացնի կապը Եգիպտոսի և Հայաստանի միջև, կնպաստի հայ եգիպտական հարաբերությունների զարգացմանը:

Կարևորելով լրագրողների ավանդը Հայոց ցեղասպնության մասին արաբական աշխարհին իրազեկելու գործում՝ Սփյուռքի նախարարը նրանց պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ §Ոսկե մեդալով¦:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման բարձր պարգևին արժանացնելու համար՝ Մուհամեդ Հանաֆին նշեց, որ իրենց համար հոգեհարազատ է դարձել Հայաստանը, և յուրաքանչյուր այցելություն նպաստում է, որ խորությամբ ճանաչեն հայ ժողովրդին և ընկալեն հայ մշակույթը: Ֆիլմի ստեղծման համար ազդակ են հանդիսացել եգիպտահայերը և հավելեց, որ  հայերը Եգիպտոսում ձգողական մեծ ուժ և ազդեցություն ունեն, մեծ է նրանց ներդրումը Եգիպտոսի կյանքի տարբեր ոլորտներում: Նա նշեց, որ ֆիլմը ցուցադրվել է Եգիպտոսում և մեծ ընդունելության է արժանացել, վստահություն հայտնեց, որ այն հասանելի կլինի  ողջ արաբական աշխարհին և բուն հասցեատիրոջը:

Մարիամ Զաքին ևս շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և ասաց, որ այն միաժամանակ հաճելի է և պարտավորեցնող: Նա նշեց, որ առաջին անգամ է նման ձևաչափով ներկայացվում արաբ հանդիսատեսին ցեղասպանության ամբողջական պատմությունը: §Պատմությունը պետք է բացահայտվի, պետք է խոսվի այդ մասին համապարփակ, ոչ թե առանձին դեպքեր, իրադարձություներ ներկայացնելով: Մենք աշխատել ենք տարբեր երկրների, կառույցների հետ, բայց նման բարձր գնահատանքի արժանացել ենք միայն Հայաստանում: Շատ ուրախ եմ, և հպարտ¦,- հավելեց ֆիլմի համահեղինակը:

Այնուհետև ֆիլմի հեղինակները պատասխանեցին նախարարության աշխատակիցների հարցերին:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031