Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց նորմալ սնվելու զինյալներն էլ, պատանդներն էլ առողջական խնդիրներ կունենան

Հուլիս 18,2016 19:03

Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդի տարածքում, որտեղ արդեն երկրորդ օրն է «Հիմնադիր Խորհրդարանի» զինված մի քանի անդամներ պատանդ են վերցրել գնդի ոստիկաններից քանիսին, սննդի խնդիր է առաջացել: Այս մասին հայտնել էր «Հիմնադիր Խորհրդարանի» մամլո խոսնակը, որը սակայն հայտնել է, որ ավելի ուշ մի փոքր սնունդ ոստիկանների միջոցով բերվել է եւ պատանդ ոստիկանների հետ սնվել են:
Մինչ իրավիճակն անկախատեսելի է, այնտեղ գտնվողների վիճակը մասնագետների համար կանխատեսելի է:

Aravot.am-ը սննդաբան-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանից հետաքրքրվեց, թե առանց նորմալ սնվելու, ամռան այս տապին, մարդիկ որքա՞ն կարող են դիմանալ:
«Նայած` ով: Առանց ջրի ամենաշատը 2-3 օր: Մարդիկ կան, որ առանց սնվելու
մինչեւ 40 օր էլ կարող են դիմանալ: Ցրտի ժամանակ ավելի դժվար է քաղցած  մնալը քան` ամռանը: Բայց ամռանն էլ ավելի շատ է ջուր պետք, եթե օրգանիզմի համար անհրաժեշտ քանակությամբ ջուրը չստանան, ապա առողջական խնդիրներ կունենան»,-ասաց Հասմիկ Աբովյանը: Սակայն, ըստ բժշկի, ամեն ինչ կախված է մարդու առողջական վիճակից, եթե շատ առողջ է ավելի երկար կդիմանա, եթե վատառողջ է` երիկամների, սրտանոթային խնդիրներ ունի, ավելի շուտ կսկսի ինքնազգացողությունը վատանալ:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարանի» մի քանի անդամներ երեկ լուսադեմին զինված հարձակում են գործել Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդի վրա։

Այս պահին նրանց ձեռքին, որպես պատանդ մնացել են 4 ոստիկան, որոնց թվում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031