Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. ահաբեկիչները իրենց ավանտյուրայով պարարտ հող են ստեղծում ադրբեջանական ոտնձգությունների համար

Հուլիս 18,2016 17:47

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ ծայրահեղական զինյալների հարձակումը  ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության կենտրոնի վրա, որի արդյունքում զոհվել է ոստիկանության գնդապետ և երեք ուրիշ ոստիկաններ վիրավորվել են, շենքի գրավումը, ոստիկանության աշխատակիցների և բանակցությունների նպատակով ժամանած բարձրաստիճան ոստիկանների պատանդառումը, պետք է դիտարկել որպես ահաբեկչական ակտ ուղղված մեր պետականության, հանրության և ազատ Արցախի դեմ:

Փոխանակ միահամուռ կերպով ազգովի դիմագրավելու թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությանը և սադրանքներին, քողարկվելով կեղծ հայրենասիրական և ազգասիրական գաղափարներով, վտանգելով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը, ահաբեկիչները իրենց ավանտյուրայով պարարտ հող են ստեղծում ադրբեջանական ոտնձգությունների համար:

Զինյալների գլխավոր պահանջը, մեկ ամիս առաջ ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ցույց տվեց թե ինչքան արդարացված էր վերջինիս ձերբակալումը և մեկուսացումը: Ավելին Սեֆիլյանի կողմից զինյալների արարքի չդատապարտումը,  հանձնվելու կոչ չանելը վկայում է այն  մասին, որ նա համամիտ է  զինյալների գործողությունների հետ, պատասխանատվություն է կրում իրենց արարքների համար:

Հաշվի առնելով այս ամենը «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն կոչ է անում զինյալներին անհապաղ ազատել պատանդներին և հանձնվել իրավապահներ,

հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն և զգոնություն, չտրվել սադրանքների,

առաջարկում ենք ՀՀ իրավապահ մարմիներին հետագա անցակալի հետևանքներից խուսափելու համար  խստագույնս կանխել  ցանկացած չարտոնված մասսայական միջոցառում կամ հավաք: Ուժեղացված հսկողություն սահմանել Երևանում և հանրապետության այլ խոշոր քաղաքներում:

 

«Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031