Քիչ առաջ ՀՀ կրթության ու գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանին: Վերջինս Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, երկար տարիներ գլխավորել է Շիրակի մարզպետարանի կրթության, սպորտի ու երիտասարդության հարցերի վարչությունը:
Թե ինչու բուհի 14 տարվա ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց ու նրան փոխարինեցին Սահակ Մինասյանով, բուհի նախկին ռեկտորը պարզաբանում է այսպես. «Լրանում է իմ երկրորդ հնգամյա ժամկետը, ըստ բուհական ու հետբուհական կրթության մասին օրենքի, բուհի ռեկտորն իրավունք ունի ղեկավարելու բուհը երկու հնգամյակ անընդմեջ ժամկետ մինչեւ 65 տարեկան: Իմը արդեն 14 տարի է, նույնիսկ երրորդ հնգամյակն է գալիս, եւ հոկտեմբերի 16-ին էր լրանում ժամկետը: Իհարկե, նախարարությունում իմ հետ համատեղ քննարկվել է հարցը, ես էլ եկել եմ այն եզրահանգման, որ ճիշտ կլինի ավելի շուտ հեռանալ պաշտոնից, այսինքն` մեկ-երկու ամիսը որեւէ բան չէր փոխելու, բայց նորանշանակ ռեկտորին հնարավորություն է ընձեռվում մեկ ու կես ամիս կարողանալ նախապատրաստվել նոր ուսումնական տարվան ու այն ավելի արդյունավետ կազմակերպել: Սա է ամբողջը»:
Կարդացեք նաև
Վարդեւան Գրիգորյանը իր աշխատանքը կշարունակի բուհում. Նա կդասավանդի սպորտային մանկավարժության ու ֆիզդաստիարակության ամբիոնում:
Վարդեւան Գրիգորյանը չի բացառում իր մասնակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ