Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. Զինված հարձակման հետ կապված հարցերը պետք է վերադառնան օրինական դաշտ

Հուլիս 18,2016 17:28

«Անօրինական եղանակներով օրինական երկիր չեն կառուցում»,- հուլիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի Երեւանում տեղի ունեցած զինված հարձակմանը, ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ բոլորի պահանջը պետք է լինի, որ այս խնդրի հետ կապված բոլոր հարցերը վերադառնան օրինական դաշտ. «Պետք է նպաստենք մեր կոչերով միգուցե խնդիրներով, որ բանակցությունների միջոցով հասնենք նրան, որ զենքը վայր դնեն, բնականաբար հանձնվեն եւ կրեն բոլոր պատիժները այն գործողությունների համար ինչպիսին է գրավելը, մարդասպանությունը եւ այլ խնդիրներ: Բայց դրա հետ մեկտեղ մենք սրանից պետք է դաս քաղենք՝ ասենք՝ լա՛վ, որոնք են եղել այն խնդիրները, որ եկել հասել ենք այս իրավիճակին:

Միգուցե ժամանակին ավելի ականջալուր չլինելով, մյուս կողմից միգուցե լավ չուսումնասիրելով խնդիրները, թույլ տալով պետությունում տարբեր թերություններ, որտեղ կարող էին խմբեր ձեւավորվել եւ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ եթե հավատաս տարբեր պատմությունների, մեկ «Կռազ»-ով ոստիկանական գունդը գրավելը մի քիչ հասկանալի չէ: Եթե հավատանք Հունան Պողոսյանի ասածին, որ զենք ի սկզբանե են ունեցել, ուրեմն՝ մեր երկրում կան անօրինական զենք պահելու հնարավորություններ»:

Թեւան Պողոսյանը անդրադարձավ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, թե Ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ հրավիրի . «Իսկապես համարում եմ, որ Ազգային ժողովն ունի այստեղ դերակատարություն, բայց դրա հետ միասին պետք է գիտակցենք՝ երբ որ ասում ենք Ազգային ժողովը հավաքվի, ի՞նչ Ազգային ժողով է հավաքվելու: Գալու են մի հայտարարության տեքստ դնեն եւ մեծամասնությունը քվեարկի կամ չգիտեմ՝ ինչ անի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031