Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյանը բերման ենթարկվելիս ասել է՝ «Մի խփեք, հեսա անջատում եմ հեռախոսս»

Հուլիս 18,2016 17:24

Էրեբունի վարչական շրջանում տեղակայված պարեկապահակային ծառայության շենքի մոտից բերման ենթարկված 10-ից ավելի երիտասարդների վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունից հրաժարվում են պարզաբանում տրամադրել:

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանության լրատվականից վստահեցրին, որ իրենք մի քանի ժամից բերման ենթարկվածների մասին պաշտոնական տեղեկատվություն կտարածեն, ուստի հրաժարվեցին առանձին որեւէ տեղեկություն տալ:

Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ են ակտիվիստ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դստրերը, ՀԽ-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի կինը, դուստրը եւ այլք:

Berman_entarkvac_2

Փաստաբան Հայարփի Սարգսյանն  Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մի ժամից ավելի է, ինչ Մաքսիմ Սարգսյանին բերման են ենթարկել, բայց իրենք չեն կարողանում պարզել, թե ոստիկանության որ բաժին են տարել:

Փաստաբանն ասաց, որ արդեն ազատ են արձակել երեկ բերման ենթարկած Միքայել Նազարյանին, որին Աշտարակի բաժնում 30 ժամից ավելի են պահել, ինչը օրենքի խախտում է:

Մաքսիմ Սարգսյանի ընկեր՝ Միհրան Ավագյանն Aravot.am-ին ասաց, որ երբ Մաքսիմին բերման էին ենթարկում, հեռախոսով լսվել է, թե ինչպես է Մաքսիմն ասել՝ «Մի խփեք, հեսա անջատում եմ հեռախոսը»:

Մանրամասներն՝ առաջիկայում

Հիշեցնենք, որ երեկ լուսաբացին «Սասնա Ծռեր» ջոկատը զինված հարձակում է գործել պարեկապահակային ծառայության գնդի շենքի վրա եւ այն գրավել: Այս պահին պատանդ են պահվում 5 ոստիկաններ, երեկ գրոհի ընթացքում մեկ ոստիկան է մահացել՝ Արթուր Վանոյանը:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031