Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջիջենք 5 շրջանները` հանուն երկաթգծի». Մանվել Եղիազարյան

Հուլիս 18,2016 17:22
Manvel Exiazaryan

Մանվել Եղիազարյանն առաջարկում է հինգ շրջանները զիջել փոխարենը ստանալ Նախիջևանից մինչև Իրան հասնող ուղիղ գծով հարթ հողային տարածք, որպեսզի այդտեղով հայկական երկաթգիծն անցնի:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը վստահեցրեց, որ բանակցային այս տարբերակը պետք է դրվի սեղանին, ինչը չի արվել, և դա մեծ բացթողում է:

Նա մանրամասնեց. «Բանակցությունները պետք է շարունակել հետևյալ կետից. «Արցախը, Քարվաճառը Լաչինը, Զանգելանը դրանք անձեռնմխելի շրջաններ են, անկախ կարգավիճակ պիտի ունենան կամ ՀՀ անբաժան մասը դառնան: Մյուս տարածքների համար կարելի է բանակցություններ վարել»:

Դառնալով ՌԴ-ի կողմից տրվող անվտանգության երաշխիքներին` պարոն Եղիազարյանը, հիշեցնելով 1914-ը, երբ ունեցանք և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստներ, հավաստիացրեց, որ ոչ մեկ իրավունք չունի մեզ անվտանգության երաշխքիներ տալ, իսկ մենք էլ հավատալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031