Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցփաթեթի պատճառով հանգստյան տները սնանկացման եզրին են

Հուլիս 18,2016 17:06

Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը տարիներ ի վեր չարաշահումների տեղիք է տվել, սակայն այդ մասին ընդամենը վերջերս է բարձրաձայնվում: Դեռեւս երկու տարի առաջ հանրապետության հանգստյան տների մի շարք ներկայացուցիչներ կառավարություն նամակ են գրել` հայտնելով, որ սնանկացման եզրին են կանգնած, քանի որ սոցփաթեթով եկած զբոսաշրջիկների գումարները տուրիստական ընկերությունները չեն փոխանցում: Մարդիկ եկել, կերել-խմել են, օգտվել լույսից, ջրից, գազից, սակայն նրանց հանգստի փողը հանգստյան տանն այդպես էլ չի փոխանցվել:

Եվ վերջիններս ստիպված են եղել սեփական գրպանից այդ ծախսերը հոգալ, քանի որ ո՛չ լույսի, ո՛չ գազի, ո՛չ էլ հարկայինին չէին կարող բացատրել, որ իրենք դեռեւս այդ գումարը չեն ստացել: Եթե հանգստյան տունը փորձել է դատական ճանապարհով այդ գումարները գանձել, ապա պարզվել է, որ տուրիստականը ոչ մի սեփական գույք չունի, հետեւաբար բռնագանձելու ոչինչ էլ չի եղել: Երբ ներդրվեց սոցփաթեթը, կառավարությունը որոշեց, որ սոցփաթեթի շահառուն չի կարող ուղիղ դիմել հանգստյան տանը եւ իր հանգիստը կազմակերպել, այլ այդ կապը պետք է լինի տուրընկերության միջոցով` համապատասխան միջնորդավճարի դիմաց:

Հանգստյան տների ղեկավարները, որոնք այդ պատճառով այսօր լուրջ խնդիրների առաջ են կանգնած, համոզված են, որ այդ տուրընկերությունները նույնպես չինովնիկներին են պատկանում, այդ պատճառով էլ կառավարությունն իրենց դիմումին ընթացք չի տվել:
Լուսանկարը` Լուսինե Բուդաղյանի

«Առավոտ»
16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031