Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք:
Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերը 6-ն են եղել: Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 5 ահազանգ, որոնցից, ըստ համապատասխան ստուգումների արդյունքների, միայն մեկն է եղել ինքնակամ շինություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն