«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը զգուշացնում է իշխանություններին. «Հանկարծ մեր իշխանությունները չփորձեն շտուրմ վերցնել ու այդ տղաներին չեզոքացնել: Դա ավելի մեծ զոհերի կհանգեցնի, և իրենք այդ պատասխանատվության տակից չեն կարող դուրս գալ Առանց այդ էլ մեծ ատելություն կա ներկայիս իշխանությունների նկատմամբ»:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Եղիազարյանը, անդրադառնալով Էրեբունիում տեղակայված ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակմանը, նշեց դրա պատճառները. «Մարդիկ իրավունքներ չունեն, սոված են, արհամարհված, նրանց ծեծում են, աղքատությունը 70-75 տոկոս է հասել, ամեն տեղ տուգանք, կարմիր գծեր, այս քայլին գնալ ստիպեցին մարդկանց: Ուստի ես չեմ կարողանում դատապարտել նրանց, բայց չեմ էլ պաշտպանում»:
Հարցին` արդյոք պատերազմական այս իրավիճակում պատեհ պա՞հն էր նման ըմբոստության, պարոն Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, բայց օլիգարխներն ու իշխանավորները միլիոններ են ծախսում` հանգստանալով Արաբական Միացյալ Էմիրություններում և Եվրոպայում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև