Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տ. Ուրիխանյան. եթե ուզում եք, որ հանցագործությունը չդառնա պրոտեստի միջոց

Հուլիս 18,2016 16:25

Տեղի ունեցածը մեծ ցավ է, ու մեծ խնդիր մեր երկրի համար: Այն հարյուրավոր այլ չլուծված խնդիրների արտացոլումն է, որոնք չպետք է լինեին, և դրանցում մեղավորները ցանկացած դեպքում պատասխանատվություն են կրելու մարդկանց ու Աստծո առաջ:

Մեծ ցավ ենք ապրում խաղաղ պայմաններում զոհի և տուժածների առկայության առթիվ: Ցավակցում ենք զոհված սպայի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Ամենավտանգավորն այս իրավիճակում այն է, որ հասարակության մոտ իրավիճակի առթիվ կան տարբեր ընկալումներ, մինչդեռ դրանք պիտի լինեին շատ միանշանակ: Բնկչության զգալի մասի մոտ կյանքի որակի անտանելիությունը ստիպում է ցանկացած առիթ օգտագործել սեփական ցասումն ու զայրույթը արտահայտելու համար: Եթե իրավիճակը մեր երկրում լիներ նորմալ՝ ապա բոլոր իրավիճակներն ու երևույթները կունենային համապատասխան գնահատականներ: Ցավոք չլուծված պրոբլեմը ծնում է նոր պրոբլեմ, իսկ երկարատև, զանգվածային ու անելանելիության զգացում առաջացնող խնդիրները՝ առաջացնում են արդեն լուրջ ու այլ մակարդակի խնդիրներ:

Երկրում իրավիճակը լարված է, և եթե դա չի դրսևորվում անընդհատ՝ ապա չի նշանակում, որ այդպես չէ, և իշխանությունների խնդիրն է հասկանալ, որ հասարակության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար կարող են դրսևորել այդ լարվածությունը: Նույնիսկ հակաօրինական ձևերով:

Արդարություն տվեք մարդկանց, ապրելու հնարավորություն ու հույս, եթե ուզում եք, որ հանցագործությունը չդառնա պրոտեստի միջոց:

 

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր` Տ. Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031