Հուլիսի 18-ին Խորենացի փողոցում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում 5 ոստիկան է պահվում, որոնց թվում են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հունան Պողոսյանը նաեւ հավելել է, որ պահանջների առումով առայժմ ոչինչ չի փոխվել: Ինչ վերաբերում է փոխզիջումներին, փոխոստիկանապետի ձեւակերպմամբ, դրանք պետք է լինեն երկուստեք:
Հունան Պողոսյանը հայտնեց նաեւ, որ ՊՊԾ գունդը գրավածներին կոչ են արել հանձնել պատանդներին, չնպաստել իրավիճակի հետագա սրմանը եւ հանձնվել իշխանություններին։
«Եթե իրենց կողմից լինի համարժեք քայլ, այդպիսի քայլ կլինի նաեւ մեր կողմից»,-ասել է փոխոստիկանապետը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ