Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության
(ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև
անհրաժեշտ դեղորայքով: ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր
գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված
տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ:
Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները: Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ: