Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինված հարձակվեցին գնդի տարածքի վրա` սպանելով գնդապետին. սա ահաբեկչություն է». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Հուլիս 18,2016 15:44

«Սա ահաբեկչություն է, այլ կերպ չի կարելի մեկնաբանել: Աշխարհում բոլոր ահաբեկչությունները կատարվում են ինչ-որ գաղափարներից ելնելով եւ ինչ-որ արդարացումներով, բայց, ինչպես գիտենք, ահաբեկչությունները չեն կարող ունենալ որեւէ արդարացում»,-Էրեբունի վարչական շրջանում «Սասնա Ծռեր» ջոկատի անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի զորամասի վրա զինված հարձակման եւ պատանդառության դեպքին այսպիսի բնորոշում է տալիս «Ռեֆորմիստներ»  նորաստեղծ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նա այսօր Aravot.am-ի եւ «Ար» հեռուստաընկերության հետ զրույցում ասաց. «Եթե կարծում ենք, որ մարդկանց պատանդ վերցնելով եւ մարդկանց սպանելով` կարող ենք քաղաքական նպատակների հասնել, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, եւ մեր հասարակությունը չի կարող դա ընկալել` անկախ նրանից, թե ովքեր են դժգոհ եւ գոհ երկրում տիրող իրավիճակից: Նման ոճով հարցեր լուծելը շատ վտանգավոր է Հայաստանի համար: Զենքով իշխանության եկողը զենքով էլ գնում է, դա փաստ է»:

Aravot.am-ի հարցին, թե կատարվածն ինչպիսի ազդեցություն կունենա ներքաղաքական զարգացումների վրա, Բաբայանը պատասխանեց. «Հետեւանքների մասին մտածելու տեղ շատ է լինելու, հատկապես այն մասին, թե ինչու այս ամենը կատարվեց: Կարծում եմ` պետք է առաջնահերթ հասկանալ, թե ովքեր են այս ամենի կազմակերպիչները: Կարծում եմ` մեր իրավապահ մարմինները շատ լավ աշխատում են եւ սառնասրտորեն տվել են ժամանակ, որպեսզի հարցը կարգավորվի, զոհեր ու տուժածներ չլինեն, որպեսզի ամեն ինչ հանգուցալուծվի խաղաղ պայմաններում: Բայց այն, որ այդ մարդիկ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, միանշանակ է»:

Պատգամավորի խոսքով` մինչ այս դեպքը շատերը պնդում էին, որ Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը կապ չունի իրականության հետ եւ շոու է. «Իսկ հիմա բոլորի աչքի առաջ ապացուցվեց, որ լուսաբացին մարդիկ գաղտնի, զինված հարձակվեցին գնդի տարածքի վրա` սպանելով նդապետ Վանոյանին: Այսինքն, նրանց ամբիցիաներն այնքան մեծ էին, որ չուզեցան սահմանադրական ճանապարհով պայքարել եւ այլ ճանապարհներով առաջ գնացին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Գեղամյանը այլևս կարող է անցնել վաստակած հանգստի: Սա ավելի կարկառուն քծնող է: Մի ժամանակ էլ կարծեմ ընդդիմադիր էր: Ըստ իր հայտարարության՝ իշխանության հետ է, դե հիմա իր նվիրվածությունն է ապացուցում:

  2. Armine G says:

    «Զենքով իշխանության եկողը զենքով էլ գնում է, դա փաստ է»: ՀՀԿի համար ճիշտ է ասված: Հոկտեմբերի 27, մարտի 1- սա՞ ի նկատի ունի:

  3. Armine G says:

    ՀՀԿ-ականներդ սահմանադրական ճանապարհով ե՞ք մարդկանց պատանդ վերցնում Փողոցներից ու տներից:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031