Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիս 18,2016 15:40

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 122 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղաիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքմենստանից, Իրաքից, Արգենտինայից:
Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրեր, մասնակցելով ձեզ համար կազմակերպվող հայրենագիտության դասընթացներին՝ կծանոթանաք հայոց պատմությանը, մշակութային, հոգևոր արժեքներին: Սփյուռքում հայապահպանության հիմնական գրավականը մեր մայրենին է: Դուք պետք է խոսեք և գրեք հայերեն, որպեսզի ձեր սերունդներին փոխանցեք մեր լեզուն: Մենք շնորհակալ ենք ձեր ծնողներին, որ վստահեցին «Արի տուն» ծրագրին և ձեզ ուղարկեցին Հայրենիք, շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որ այնքան հոգատարությամբ պահելու են ձեզ իրենց օջախներում»:

2
Այնուհետև, ավանդույթի համաձայն, նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց ամենակրտսեր մասնակցին՝ Ուկրաինայից ժամանած Դավիթ Ասատրյանին:

Հատուկ «Արի տուն» ծրագրի համար պատրաստած գրական-երաժշտական համարով հանդես եկան 4-րդ փուլի մասնակից, Կիպրոսից ժամանած «Նարեկ» վարժարանի սաները՝ ղեկավար Վիոլետ Թաշչյանի գլխավորությամբ:

3
Արիտունցիներն ասմունքեցին, կատարեցին հայ ազգագրական, ժողովրդական երգեր և քոչարի պարեցին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031