Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նոկաուտի մեջ էի, գոռում էի՝ շտապօգնություն կանչեք». Շահեն Հարությունյանը գլխի վնասվածք է ստացել

Հուլիս 18,2016 15:32

«Ոստիկաններն ինձ հետ բերման ենթարկեցին 15- 20 հոգու: Սկզբում հարգալից մոտեցան, ես նորմալ քայլերով գնացի իրենց մեքենան, հասա մեքենայի մոտ, միանգամից՝ հեռախոսդ հանի՛ ու բոքսեցին: Մեկը՝ մեքենայի մյուս կողմից, մեկը՝ դեմից: Մեկը հարվածում էր փորիս, մեկը՝ մեջքիս, մեկը՝ գլխիս, մեկը՝ քթիս: Ես նոկաուտի մեջ էի, գոռում էի՝ շտապօգնություն կանչեք»,- մեզ հետ զրույցում Շահեն Հարությունյանը պատմեց, թե ինչպես են ոստիկաններն իրեն ծեծի ենթարկել:

Նա ասաց, որ գլխին այնպես են հարվածել, որ 2013-ի նոյեմբերի 5-ի Շանթ Հարությունյանին բերման ենթարկելու դեպքերի ժամանակ Շանթի ստացած գլխի վնասվածքը թարմացել է. «Այն ժամանակ էլ ուժեղ գլխիս էին խփել, ուռել էր գլուխս, ուժեղ գլխացավեր էի ունենում: Ականջիս հետեւի ոսկորն է, հենց խփեցին, գոռում էի՝ նույն տեղիս մի խփեք, արդեն նոկաուտի մեջ էի»:

Շահեն Հարությունյանն ասաց, որ ոստիկանական բաժնում իրեն պահել են 5 ժամ, սկզբում առգրավել են հեռախոսը, փաթեթավորել, որ ուղարկեն քննչական, հետո հետ են վերադարձրել՝ ստացականով. «Մեղադրանք էին առաջ քաշում՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հանցավոր խմբին աջակցություն: Հարց տվեցի՝ ո՞ւմ եմ աջակցել, ասեցին՝ դու լավ հասկանում ես, որ խմբի մասին է խոսքը»:

Նա ասաց, որ իր ռոմանտիկ մտածելակերպով գտնում է, որ սա բացառիկ դեպք է, բայց չի հավատում, որ ամբողջ ժողովուրդը դուրս կգա փողոց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031