Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Մենք պետք է աջակցենք, ոչ թե հրահրենք»

Հուլիս 18,2016 15:20

«Ես չէի ուզենա զինված խմբավորման ներկայացուցիչներին կամ ոստիկանության աշխատակիցներին տարանջատել, որովհետեւ երկուսն էլ զոհեր են հանդիսանում առաջին հերթին: Զոհ այն իրավիճակի, երբ իշխանությունը ձեւավորել է իր ոչ պատասխանատու քաղաքականության հետեւանքով»,- հուլիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա կատարվածը նմանեցրեց քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձի եւ հիմնարկի աշխատակիցների հարաբերությունների՝ երբ որ անձին այլ ելք չեն թողնում, քան ինքնավնասում կամ ռեժիմի խախտում կատարելը. «Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ, հիմնական դասը պետք է լինի, որ այն բռնի մեթոդները, որոնք մինչեւ հիմա կիրառվել են, չեն կարող լուծման եղանակ լինել այս իրավիճակից դուրս գալու տեսակետից: Կարծում եմ՝ ինչքան էլ որ պահանջվի, այնուամենայնիվ, պետք է գնալ երկխոսության, բանակցությունների եւ խնդիրները լուծվեն այդ հարթության մեջ, որպեսզի զերծ մնանք հետագա հնարավոր մարդկային զոհերից»:

Արթուր Սաքունցը համարում է, որ ստեղծված իրավիճակից ելքը որոշակի ազդեցություն կունենա հետագա գործընթացների վրա. «Ես չեմ ուզում խորանամ պատճառների մեջ, որովհետեւ մենք պատճառները հաշվի առնելով արժանապատիվ եւ իրավական եղանակներ կիրառենք: Եվ կարծում եմ, որ այն իրավիճակը, որը հիմա ստեղծվել է գոնե հիմք է տալիս ենթադրել, որ ամբողջ գիշեր ուժային մեթոդ չի կիրառվել, դա շատ կարեւոր  հանգամանք է, նաեւ պատանդներից մեկը ազատ է արձակվել, դա էլ է կարեւոր հանգամանք: Կարծում եմ՝ այդ հունը, այդ մոտեցումը պետք է պահպանվի, եւ մենք պետք է աջակցենք, ոչ թե հրահրենք՝ դատապարտելով կամ մեղավորներ փնտրելով, որովհետեւ ըստ էության, բոլորս էլ մեղավոր ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031