Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ հրավիրի

Հուլիս 18,2016 14:57

«Այնպես, ինչպես իշխանությունները արձագանքում են այս երեւույթին, որեւէ առնչություն չունի Հայաստանի սահմանադրական կարգի հետ»,- հուլիսի 18-ին «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով ոստիկանության գործողություններին, ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ հարյուրավոր մարդիկ տարբեր բնակավայրերում ձերբակալվել են, ըստ նրա, ազատազրկման նպատակը եղել է ուղղակի մարդկանց ազատությունից զրկելը: Իրավապաշտպանը ընդգծեց, որ ոմանք անազատության մեջ են գտնվել մոտ 14 ժամ եւ առանց դրդապատճառի մարդիկ ենթարկվել են բռնությունների:Արտակ Զեյնալյանը համարում է, որ ներկայացրած պատճառները, թե ինչու են մարդկանց ազատությունից զրկել, պատրվակներ են. իրական պատճառը մարդկանց մեկուսացնելն է: Ինչը, ըստ իրավապաշտպանի, դատապարտելի է:

«Սա Հայաստանի սահմանադրական կարգի հետ որեւէ առնչություն չունի: Այս խումբը, որը մարդկանց նկատմամբ բռնություններ է իրականացնում օրենքից դուրս են: Կարծում եմ՝ այստեղ քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը, լուրջ անելիք ունի: Կարծում եմ՝ պետք է Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրի եւ լսումներ արվեն այս թեմայով, զեկուցեն մարդիկ, թե ինչն է պատճառը, ինչ իրավական հիմքով են մարդկանց ազատությունից զրկում: Այսպիսի միջադեպ է երկրում տեղի ունեցել, առաջինը պետք է հավաքվի քաղաքական մարմինը՝ օրենսդիր մարմինը պետք է հավաքվի, այստեղ պետք է հնչեն հաշվետվություններ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031