Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում ստեղծել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ». Հովհաննես Մարգարյան

Հուլիս 18,2016 14:35

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կոչը

Բոլորիս համար անսահման ցավ է, որ Էրեբունու ՊՊԾ-ի գրոհի  հետևանքով արդեն իսկ կան զոհ և վիրավորներ, այսինքն՝ մենք գործ ունենք իրական ողբերգության հետ, ինչն անհապաղ պետք է կանգնեցնել:

Հայկական Վերածնունդը՝ ի դեմս իմ գործընկերներ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի, հայտնել է իր դիրքորոշումը, և  միանալով նրանց՝ ես առաջարկում եմ մեկ քայլ առաջ գնալ և նախաձեռնել բանակցություններ, եթե կուզեք՝ նաև երկխոսություն, որը հնարավորություն կտա լիցքաթափել գերլարված իրավիճակը և ապահովել խաղաղ հանգուցալուծում:

Հենց դա է պատճառը, որ ես, բոլոր գործերս մի կողմ թողնելով, Գյումրիից անհապաղ վերադարձել եմ Երևան: Որպես պատգամավոր՝ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել բանակցություններին համապատասխան կողմերի միջև, ավելին, հայտնի է, որ  Էրեբունու ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից մեկը՝ գյումրեցի, Գյումրու, Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանն է, ուստի,   ես՝ լինելով գյումրեցի և ճանաչելով Արամ Հակոբյանին, երևի թե կարող եմ օգտակար լինել բանակցային գործընթացին:

Ելնելով վերոգրյալից՝ կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին ստեղծել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031