Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. Անկախ ամեն ինչից՝ քաղաքական գործիչը չպետք է դիմի զենքի

Հուլիս 18,2016 14:29

«Հայաստանյան իշխանությունները այս տարիների ընթացքում քաղաքական գործընթացները օպոնենտ եւ իշխանություն հարթությունում վերածել են թշնամության»,- հուլիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Նա նշեց, որ կիրակի տեղի ունեցած զինված հարձակումը այդ թշնամության արտահայտությունն է. «Երբ քաղաքական իշխանությունը իր օպոնենտին սկսում է դիտարկել ոչ թե որպես քաղաքական մրցակից, այլ որպես ապագա զոհ, որին պետք է խժռել, այդ զոհերից ոմանք՝ փակուղիներում հայտնվելով, ճանապարհներ գտնելու ունակություն չունենալով այլ ուղիներ չունենալով դիմում են այսպիսի ծայրահեղ եւ իմ կարծիքով՝ դատապարտելի քայլի: Անկախ ամեն ինչից եւ անկախ մեր իշխանությունների որակից, անկախ կամայական իշխանության որակից քաղաքական գործիչը չպետք է դիմի զենքի. դա ինձ համար գոնե միանշանակ է: Արյունահեղությունը առավել եւս դատապարտելի եւ միանշանակ անթույլատրելի է: Բայց որ գործընթացները հիմնականում մղել են քրեական դաշտ մեծամասամբ իշխանությունների գործողությունների եւ վարած քաղաքականության արդյունքում դա միանշանակ է»:

Վարդան Հարությունյանը ասաց, որ դեպքերը ի ցույց դրեցին Հայաստանի իշխանությունների չուղղվելու, հանգամանքների մեջ խորամուխ չլինելու հատկությունը. «Այն ինչը, որ մենք տեսանք ապրիլի 1-4-ը ընկած ժամանակահատվածում, որ բոլորս հույս ունեինք, որ եղավ մի մեծ հատված եւ դրանից հետո իրենք փոխվելու են, գոնե փոխվելու փորձեր են անելու եւ չարեցին: Հիմա երեկվա դեպքերն էլ՝ փոխարեն հանգեցնեն մի մթնոլորտի, որ հասարակության հետ միասին փորձեն լուծել խնդիրը նրանք իրենց ողջ գործողությունը ուղղեցին հասարակությանը. Փողոցներից եւ հրապարակներից երիտասարդներին հավաքել եւ ոստիկանական բաժանմունքներ տանելը, անօրինական ձերբակալությունները, նրանց նկատմամբ նվաստացուցիչ գործողությունները: Այդ ամենը մարդկանց երիտասարդներին դրդում են այս քայլերին: Կարծում եմ նորմալ, խելքը գլխին իշխանությունը պետք է հաշվի նստի երկրում ստեղծված այս իրականության հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031