«Առավոտի» տեղեկություններով՝ այսօր ոստիկանությունը փողոցից բերման է ենթարկել 76-ամյա գրող, արձակագիր , գրականագետ Հովիկ Վարդումյանին, միակ պատճառաբանությունն այն է եղել, որ Վարդումյանը 92-93 թվականներին Արցախում կռվել է Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին:
Հովիկ Վարդումյանը միայն հասցրել է հեռախոսազանգով տեղյակ պահել իր տիկնոջը, որ իրեն ոստիկանությունը տարավ:
Եթե ոստիկանությունը սկսի բաժանմունքներ տանել բոլոր նրանց, ովքեր երբեւէ շփում են ունեցել Սեֆիլյանի կամ «Սասնա ծռերի» տղաների հետ, թերեւս բաժանմունքներում տեղ չմնա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև