Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հարցազրույց է տվել ռուսական Известия-ին, որի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։
Լրագրողը հարցրել է Ֆոմինին, թե արդյոք անդրադարձել են 2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած ռազմական բախումները պաշտոնական Մոսկվայի՝ Երևանի և Բաքվի հետ հարաբերություններին։ Ֆոմինը պատասխանել է. «Ամենագլխավորը և ողբերգականը իրավիճակի սրման փաստն է։
Իհարկե, այդպիսի բան չպետք է լինի։ Այդպիսի հակամարտություններ և մարդկային զոհեր ընդհանրապես չպետք է լինեն։ Ամեն ինչ պետք է լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Ռազմատեխնիկական համագործակցության գլխավոր խնդիրը ինչ-որ մեկին օգնելը, կողմերից մեկի գերակայությունը ապահովելը չէ։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, գլխավոր խնդիրը խաղաղության ու կայունության ապահովումն է կոնկրետ երկրում, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»։
Ֆոմինն ասել է նաև, որ ՌԴ-ն փորձում է հավասարության սկզբունքով զենք մատակարարել ՀՀ-ին և Ադրբեջանին։
Կարդացեք նաև