Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում հավաքագրում է տեղեկություններ՝ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանական բաժիններ տարված անձանց վերաբերյալ (ովքեր և երբ են տարվել բաժին, ինչքան ժամանակ են պահվել այնտեղ):
Դիմում ենք բոլոր նրանք, ովքեր տարվել են ոստիկանության բաժիններ կամ տեղեկություն ունեն բաժիններ տարված անձանց վերաբերյալ. նման տեղեկատվության տիրապետելու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 0322 4 22 68, 094 04 22 68, 010 53 61 72 հեռախոսահամարներով և 0 8000 12 11 անվճար թեժ գծին, ինչպես նաև՝ գրել hcav@hcav էլ. փոստի հասցեին:
Անհրաժեշտության դեպքում երաշխավորում ենք անձի գաղտնիությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ