Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Բինալի Յըլդըրըմին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի մանրամասներն ու հետևանքները։ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին ցավակցել է Յըլդըրըմըին՝ հեղաշրջման փորձի ընթացքում զոհվածների համար։
Վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է նաև, որ տարածաշրջանի զարգացման համար խիստ կարևոր է ժողովրդավարական և ուժեղ Թուրքիայի առկայությունը, և ես մեկ անգամ արտահայտել է Վրաստանի աջակցությունը թուրքական իշխանություններին։
Վարչապետ Յըլդըրըմը շնորհակալություն է հայտնել Կվիրիկաշվիլիին Վրաստանի և վրաց ժողովրդի ցուցաբերած աջակցության համար։ Յըլդըրըմն ասել է նաև, որ իրավիճակը Թուրքիայում կարգավորվել է և Վրաստանի հետ հարաբերությունների բոլոր ուղղությունները կշարունակվեն բնականոն հունով։
Կարդացեք նաև
Հաղորդվում է նաև, որ 2016թ. հուլիսի 19-ին Վրաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա։