Օրերս Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, փայլուն համերգ է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Մարիինյան թատրոնի բեմում Հայաստանի թիվ մեկ նվագախումբը ներկայացրեց հայ մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկ սիմֆոնիան: Ջութակի մենանվագը՝ հայտնի ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի:
Ինչպես փոխանցում է նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, և նվագախմբի կատարումներն արժանացան բուռն ընդունելության ու բարձր գնահատանքի: Իսկ որպես բիս հնչած կատարումներն ընդունվեցին հոտնկայս ծափահարություններով: Երեկոյին ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ակնառու երաժշտագետներ:
Նշենք, որ համերգը կայացել է «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնի շրջանակում: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է լեգենդար Վալերի Գերգիևը:
Համերգը նվիրված էր նվագախմբի հիմնադրման 90- և ՀՀ Անկախության 25-ամյակներին:
Կարդացեք նաև
ՀԱՖՆ-ի Հասարակայնության հետ կապերի բաժին