2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունները կոչ էին արել ժողովրդին դուրս գալ փողոց և կանխել ցանկացած վտանգ։ Իշխանությունները շարունակում են կոչ անել ժողովրդին չհեռանալ քաղաքների հրապարակներից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի բնակիչներից որոշները որոշել են պաշտպանել նաև Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի տունը։ Այս նպատակով որոշ քաղաքացիներ գիշերել են նրա տան առջև։