«Հարվածում էին գլխիս, որովայնիս, կողային հատվածներիս, մեջքիս եւ բռունցքով դեմքիս»,- «Ոչ թալանին» շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ոստիկանական բաժնում իրեն ծեծի ենթարկել:
Նա ասաց, որ ծեծողները 2 կամ 3 հոգի են եղել. «Ես պաշտպանվում էի: Կողային վնասվածքներ եմ ստացել՝ սալջարդ, ուսային հատվածում բավականին մեծ՝ կոշիկի տեղով վնասվածք եմ ստացել, դեմքիս՝ կապտուկներ, աչքերիս մեջ՝ արյուն, շրթունքներս՝ պատռված»:
Մեր հարցին՝ դիմե՞լ եք բժշկի՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Այո, հիվանդանոց եմ գնացել: Առողջությանս սպառնացող վնասվածքներ չկան, ուղղակի վնասվածքներ են»:
Մեր հարցին՝ չէի՞ն ասում, թե ինչի համար են խփում՝ նա պատասխանեց. «Չէ, ընդհանրապես ոչ մի բան չեն ասել: Ոչ մի կարգավիճակ չեմ ունեցել, բացատրություն չեմ տվել: Մեքենայից բերել են, իջեցրել են, քաշքշուկ չի եղել, նստել եմ մեքենան, հենց իջեցրել են ու մոտեցրել՝ դռան դեմից սկսեցին խփել: Մեքենայի մեջ երեքով էինք՝ ես, ընկերս ու մի հատ աղջիկ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ նրա՞նք էլ են ծեծի ենթարկել՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց, որ իր հետ եղած մարդկանց՝ չէ. «Բայց ներսում էլի մարդիկ կային, որոնց ծեծել էին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ փաստաբան Արա Կարագյոզյանի