Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը 2016թ. հուլիսի 17-ի երեկոյան այցելել է Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակ, որտեղ ժողովուրդը շարունակում էր տոնել 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական հեղաշրջման ձախողումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Խոսելով տեղի ունեցածի մասին՝ Յըլըդըրըմն ասել է. «Նրանք (նկատի ունի հեղաշրջման փորձն իրականացրած զինվորականներին,- խմբ.) ոճրագործներ են, ահաբեկիչներ, որոնք զինվորական համազգեստ են հագել։ Նրանք անպայման պատասխան են տալու»։
Ելույթի ընթացքում խզվել է վարչապետի ձայնը, ինչը նկատել է նաև Յըլդըրըմը. «Մեր ձայնը կարող են լռեցնել, բայց ժողովրդին ծնկի բերել չեն կարող»։