Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.25 մլն.դրամ

Հուլիս 18,2016 11:32

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.4մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 574.5 հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված թվով 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 574.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի ՝ 50.0 հազ. դրամի որոշում, որից՝

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի քարի փոշի տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 10 որոշում՝ 1000.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1084.0 hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 594.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 270.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 112.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 143.0հազ.դրամ ընդհանուր գումարով, որից՝

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության փաստի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 3.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.25 մլն.դրամ:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031