2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման անհաջող փորձից հետո ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Բիրգյուն» լրատվականը։
Հարցի վերաբերյալ խոսել է նաև Գյուլենը. «Վերադարձիս թեմայով անհանգստացած չեմ։ Եթե այդպիսի որոշում կայացվի, թող այդպես լինի»։
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները իսլամական քարոզիչ Գյուլենին և գյուլենական շարժման համակիրներին են մեղադրում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Գյուլենն արդեն պատասխանել է (https://www.aravot.am/2016/07/17/716040/) այդ մեղադրանքներին և նշել, որ ինքը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ և երբեք կողմ չի եղել հեղաշրջումներին։ Այնուամենայնիվ, Գյուլենը ասել է, որ իր հնարավոր վերադարձի պարագայում կողմ կլինի, եթե հեղաշրջման գործով կազմվի միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը։