Ղազախստանի Ալմաթի քաղաքի փողոցներից մեկում տղամարդը կրակ է բացել, որի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Կատարվածի հետևանքով զոհվածներից երկուսը ոստիկաններ էին։
Ավելի վաղ Ալմաթիի ոստիկանությունը հայտարարել էր հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին և քաղաքացիների զգոնության կոչ արել։