Լրահոս
Օրվա լրահոսը

Օրական 5 գավաթից ավելի սուրճը չեզոքացնում է մեր մարմնի կրի եւ մագնեզիումի որոշ տոկոսը

Հուլիս 18,2016 11:09

Վիրաբուժական գործողություններից առաջ մեկ գավաթ սուրճ խմողները արթնանալուց հետո չեն գանգատվում գլխացավից

Սուրճի հայրենիքը համարվում է Եթովպիան: Սուրճի հատիկի կյանքը սկսվել է Կոլումբիայի եւ Քենիայի լեռների լանջերից կամ Արեւմտյան Աֆրիկայի եւ Ինդոնեզիայի դաշտերից։
Տաքություն եւ խոնավություն, ահա սուրճի ծառի համար նախատեսված իդեալական կլիման։

Տնկելուց 4 տարի հետո ծառը ծածկվում է սպիտակ ծաղիկներով, որոնք բուրում են հասմիկի նման։ 8-9 ամիս հետո աճում են պտղի փոքր ողկույզները: Նրանք նախ կանաչում են, ապա դառնում նարնջագույն, նմանվում փոքրիկ կեռասների: Երբ այս փոքրիկ «կեռասիկները» կարմրում են եւ փայլում` հնչում է քաղի ժամը:

18-րդ դարում այն տարածվել է եվրոպական բոլոր երկրներում, իսկ հաջորդ հարուրամյակում դարձել բավական սովորական ըմպելիք:

Սուրճն իր մեջ պարունակում է անոթները լայնացնող նյութ` կոֆեին, տեսբրոմին, տեսֆիլիլ եւ PP վիտամին: Բովելու ընթացքում սուրճի հատիկների մեջ առաջանում է նիկոտինաթթու, որն անցնում է ըմպելի սուրճի մեջ:

Սուրճի մեջ հիմնականում կենսաբանական ակտիվ նյութը հանդիսանում է կոֆեին ալկալոիդը։ Այն պատկանում է հոգեխթանիչ միջոցներին, ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, հատկապես՝ գլխուղեղի կեղեւի, նվազեցնում է հոգնածության զգացողությունը, լավացնում մտավոր աշխատանքը, սրում լսողությունը եւ տեսողությունը։ Կոֆեինը լայնացնում է գլխուղեղի, սրտի եւ թոքերի արյունատար անոթները։ Սուրճն ունի բոլոր այս հատկությունները, քանի որ աղալու ընթացքում ալկալոիդն ամբողջովին ըմպելիքի փոշու մեջ է անցնում։ Սակայն բուժման նպատակով օգտագործվում է մաքուր կոֆեինը, այլ ոչ՝ սուրճը։ Դա բացատրվում է շատ պարզ, կոֆեինը կարելի է շատ հեշտ չափավորել։

Այն համարում են օգտակար հազի դեմ, ուղեղի, կոկորդի եւ մյուս օրգանների բորբոքումների ժամանակ։

Այն ուժեղացնում է միզարտադբությունը, բարձրացնում է տրամադրությունը, անցկացնում հոգնածությունն ու տկարությունը։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս այն խմել սոված, ինչպես եւ առատ կերակուրից հետո։

surch8.-2

Ժողովրդական բժշկության մեջ թարմ եփած սուրճը օգտագործվում է որպես տոնուսը բարձրացնող եւ ընդհանուր կազդուրող միջոց՝ ֆիզիկական եւ մտավոր հոգնածության ժամանակ, խորհուրդ է տրվում թույլ եւ հյուծված, հատկապես թունավորում եւ ծանր վարակիչ հիվանդություններ տարած հիվանդներին։
Հում սուրճի հատիկները դեռ հնուց օգտագործվում էին թուրմի տեսքով՝ տենդի, գլխացավի, կապույտ հազի, կատարի, հոդատապի, արտրիտի բուժման ժամանակ։
Բոված սուրճի թունդ եփուկը կիտրոնի հյութով օգտագործում են դողէրոցքի բուժման ժամանակ։

Սուրճի մեջ եղած աղանյութերը լավ օգնում են լուծի դեպքում։
Կոֆեինը լայն օգտագործվում է բժշկության մեջ իբրեւ միջոց, որը բարձրացնում է արյան ճնշումը, դրա համար այն հաճախ խորհուրդ է տրվում ըմպելիքի տեսքով՝ արյան ցածր ճնշում ունեցողներին։ Մարդկանց մեծ մասի մոտ այն առաջացնում է անքնություն, սակայն առանձին դեպքերում այն ունի քնաբեր հատկություն։

Սուրճն իդեալական խմիչք է սննդականոնին հետեւողների համար։ Դառը սուրճն իր մեջ պարունակում է ընդամենը 3 կալորիա ջերմուժ։
Բայց ուշադրություն, օրական 5 գավաթից ավելի սուրճը չեզոքացնում է մեր մարմնի կրի եւ մագնեզիումի որոշ տոկոսը, որը մկանային պրկումների եւ դյուրագրգռության պատճառ կարող է դառնալ։

Սուրճի մեջ պարունակված կոֆեինը ուղղակիորեն ազդում է ուղեղի երակների վրա եւ չեզոքացնում գլխացավը։

Անգլիացի զգայազրկող բժիշկներն ապացուցել են, որ վիրաբուժական գործողություններից առաջ մեկ գավաթ սուրճ խմողները արթնանալուց հետո չեն գանգատվում գլխացավից։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031