Քիչ առաջ մենք խոսեցինք լուսադեմին Վաղարշապատի ոստիկանական բաժին բերման ենթարկված, այնուհետեւ ազատ արձակված Դավիթ Սանասարյանի հետ:
Ինչպես տեղեկացրել ենք, մեզ հետ զրույցի ընթացքում Շահեն Հարությունյանին բերման էին ենթարկել ու լսվում էին ձայներ, թե ինչպես են հարվածում նրան ու ծեծելով բերման ենթարկում:
Այսօր մեր հարցին՝ բռնություններ գործադրո՞ւմ էին բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ ոստիկանական բաժնում չէին ծեծում, բայց ծեծել էին արդեն մեքենաների մեջ: Նրա խոսքերով՝ «Շահենին էին խփել՝ ականջին, ամբողջ ականջն ուռած էր: Ոստիկանություններում ընկած Ֆելիքս Հայրապետյանին էին ման գալիս հարազատները, ասում էին, թե ոստիկանությունը նրան բերման չի ենթարկել: Բայց հետո այդ մարդուն Իսակովի վրայի ոստիկանության զորքերից էին գտել: Հարազատները ահագին ժամանակ ման էին գալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև