Դավիթ Սանասարյանին լուսադեմին ազատ են արձակել: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկել, մեծ մասին՝ հենց այնպես. «Բոլորին ասում էին՝ իբր կասկածում են զենք-զինամթերք ունենալու մեջ: Գրեթե բոլորին ոստիկանները 3 ժամից ավելի են պահել, օրինակ, ինձ 5 ժամից ավելի են պահել: Իրենք իրենց առաջ խնդիր են դրել՝ այն մարդկանց, ովքեր կարող են պայքարել, պայքար զարգացնել, այդ մարդկանց ուզում էին չեզոքացնել: Կարգավիճակ չէին տալիս, արձանագրություն էին կազմում»:
Մեր հարցին՝ ի՞նչ հարցեր էին տալիս, ուղղակի լցրել էին մարդկանց բաժիննե՞ր՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ բացատրություն է գրել. «Ինձ հարցնում էին՝ արդյո՞ք զենք ունեցել եմ, ինչի՞ համար էի Ազատության հրապարակում, այս կարգի հարցեր: Ես ասացի, որ ինձ առանց բացատրելու ուղղակի մտցրեցին մեքենա»:
Մեր հարցին՝ ո՞ւր է տանելու այս ամենը՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ժողովուրդը դեռ թմբիրի մեջ է, չի հասկանում ինչ է տեղի ունենում: Ադեկվատ ռեակցիա ես երեկ չտեսա: Ինչքան էլ բերման էին ենթարկում փողոց դուրս եկողներին, եթե շատերը դուրս գան, չեն կարող բոլորին բերման ենթարկել, չեն ջարդելու, չեն կրակելու սպանելու: Թող մարդիկ դուրս գան փողոց: Բոլորին չեն կարող տանել բաժին: Մեզ, օրինակ, Վաղարշապատի բաժին տարան՝ Էջմիածին, այսինքն, արդեն այստեղ խնդիր ունեն տեղի»:
Դավիթ Սանասարյանը կոչ արեց մարդկանց՝ «Եթե ուզում եք արյունահեղություն չլինի, եթե ուզում եք այդ մարդկանց, ովքեր կյանքի ու մահվան սահմանագծին կանգնած են, չվնասեն, դուրս եկեք փողոց, որ այս ամեն ինչը վերափոխվի քաղաքացիական պայքարի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ժողովուրդ, ինչի՞ ես սպասում, դուրս արի Փողոց: !!!
Եթե Փողոց դուրս չգաս, չպայքարես, շատ վատ կլինի:
Ստրուկի նման ինչքա՞ն ապրենք: