Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փոլիսի ֆորում Արմենիա»-ն եւ «Հայկական Վերածնունդ»-ը մեղադրում են իշխանություններին

Հուլիս 18,2016 07:59

Արտերկրում գործող հայկական երկու կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն զինյալ հարձակում իրականացրած ու պատանդներ պահող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, եւ մեղադրելով Հայաստանի իշխանություններին:

«Փոլիսի ֆորում Արմենիա»-ի (PFA) հայտարարությունը Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Սերժ Սարգսյանի և իր մերձավորների հանցավոր և արատավոր ռեժիմը սպառել է Հայաստանում խաղաղ և օրինական զարգացման գործընթացների բոլոր միջոցներն ու ուղիները: Տարիներ շարունակ՝ կեղծված ընտրությունների, բռնաճնշումների և բիրտ ուժի կիրառման միջոցով պահելով իշխանությունն իրենց ձեռքում, նրանք դիզել են ահռելի չափերի հասնող անձնական հարստություն: Մի խումբ քաղաքացիական առաջնորդների և նախկին ազատամարտիկների գործողությունները պարզապես այսպիսի քաղաքականության արդյունք են և տնտեսության քայքայման ու հետագա ռազմական պարտությունների կանխման այլընտրանքային ուղիների բացակայության դրսևորում:

Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, մենք Երևանի Էրեբունի շրջանի Ոստիկանական բաժանմունքում հուլիսի 17-ի վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դնում ենք ռեժիմի վրա և կոչ անում Հայաստանի քաղաքացիներին օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և պարտադրել երկրում կառավարման համակարգի փոփոխություն:

«Հայկական Վերածնունդը» կոչ է անում բավարարել ապստամբների պահանջները

«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը խիստ մտահոգված է ոստիկանության Էրեբունի բաժնում ստեղծված զինված հակամարտության կապակցությամբ: Ցավում ենք մարդկային զոհի և վիրավորների համար: Գտնում ենք, որ ստեղծված ծայրահեղ իրավիճակի պատասխանատվությունը ընկնում է ապօրինի իշխանությունների վրա, քանի որ նրանք հենց իրենք են բռնազավթել ժողովրդի իշխանությունը և հետևողականորեն վարել են ժողովրդին հարստահարելու քաղաքականություն՝ ազգաբնակչությանը հասցնելով այն աստիճանի, որ շատերը այլ ելք չեն տեսնում, քան զինված ապստամբություն:

Առավել վտանգավոր է վերջին շրջանում Սերժ Սարգսյանի փակ դռների ետևում վարած պարտվողական արտաքին քաղաքականությունը, որտեղ քննարկվում են ազատագրված տարածքները հանձնելու հարցը, որն ուղեկցվում է այդ քաղաքականության դեմ արտահայտվողներին լռեցնելով և քաղաքական հալածանքներով: Բնական է, որ այս ազգակործան վարքագիծը չեր կարող անտարբեր թողնել ազգի ճակատագրով մտահոգված մարդկանց:

Ապստամբության ղեկավարների թվում են ժողովրդի կողմից սիրված արցախյան ազատամարտի հերոսներ և մարդիկ, որոնք մինչ այս զբաղված են եղել հասարակական քաղաքական գործունեությամբ: Նրանք այլ ելք չգտնելով դիմել են այս ծայրահեղ քայլին: Սակայն իշխանությունները նրանց ներկայացնում եմ որպես մի խումբ մարդասպաններ, իրենց սովորության համաձայն խեղաթյուրելով իրականությունը և փորձում են ներկայացնել ապստամբությունը որպես հանցավոր հարձակում: Ակնհայտ է, որ սա բնական ժողովրդական պոռթկում է, որի միակ դրական հանգուցալուծումը ժողովրդի պահանջները բավարարելն է:

Իշխանություններին կոչ ենք անում և պահանջում ենք դրսևորել զսպվածություն, զերծ մնալ բռնությունից, բավարարել ապստամբների օրինական պահանջները՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և ձեռնամուխ լինել արտահերթ ընտրությունների կազմակերպելուն: Հակառակ դեպքում ժողովրդական պոռթկումները շարունակվելու են և ավելի և ավելի մեծ թվով մարդիկ պետք է դիմեն զինված միջոցների՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակով: Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում չվախենալ ռեժիմի ճնշումներից, դուրս գալ փողոց և խաղաղ կամարտահայտության միջոցով սատարել ապստամբների օրինական պահանջները և հասնել խաղաղ հանգուցալուծման:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Բաղրամյան 26-ի տարածքները հանձնելով «Ժողովրդին» կփրկվի Հայաստանը:
    Սերժ Սարգսյանը Հայաստանը տարել է և տանում է դեպի պարտություն: Պարտություն արձանագրվել է նաև 2011թ. Կազանում, երբ ՀՀ-ն ներկայացնող ու ԼՂՀ-ի փոխարեն որոշում կայացնողի դերում հանդես եկող Սերժ Սարգսյանը համաձայնել է հանձնել հինգ շրջանները եվ այսպիսով հետ քայլ անելով վերադարձել է 1998-ին առաջարկվող տխրահռչակ փուլային տարբերակին, որի պատճսռներից մեկն է եղել Լեոնի երկարատեվ արձակուրդը:Սերժ Սարգսյանը ընկավ դավաճան Հակոբի որդու Լևոն Տեր-Պետրոսյանի օրը, սակայն այս անգամ հեռացումը կլինի ոչ թե «պալատական», այլ հրապարակային տարբերակով:
    Տարիներ շարունակ նրա վարած քաղաքականությունը ապրիլին հանգեցրեց առաջնագծում ռազմական գործողությունների ինտենսիվության աճի: Ունեցանք ծանր կորուստներ և դիրքային զիջումներ:Նա զգում է, որ դա իր վախճանի սկիզբն է փորձելով գնալ կազանյան ուղղությամբ, բայց հակառակ ուղղությամբ գնալու ռեսուրս չունի:Նա այլևս որևէ ոլորտում մեր երկրի համար դրական արդյունք արձանագրելու հնարավորություն չունի: Հատկապես որ նման ցանկություն ունենալու դեպքում անգամ նրա կարողությունները սահմանափակ են:

    Սակայն որն է այդ պարտություններից շարքից դուրս գալու ճանապարհն:

    ՀՀ քաղաքացու հաղթանակն այն անհրաժեշտ պայմանն է, որից հետո միայն կարելի է հաղթել արտաքին թշնամուն:
    Մարտակերտի առանձին գնդի նախկին հրամանատարությունը կոչ է անում Սերժ Սարգսյանին առանց արյուն թափվելու հրաժարվել իր բռնատիրական աթոռից եվ այն զիջել ժողովրդին,հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվւթյուն նա է կրելու:
    Բաղրամյան 26-ի տարածքները հանձնելու «ժողովրդին» բանաձեվը կփրկվի Հայաստանը:

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACIÓN DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031